ԱՆԱԿՆԿԱԼ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ ԿԱՊԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ
Հունիսի 19-ին անակնկալ ստուգումներ են իրականացվել 5-րդ զորամիավորման կապի ստորաբաժանումներից մեկում:
Ստորաբաժանումը բերվել է մարտական պատրաստության բարձր աստիճանի, բացազատվել են կապի հանգույցները, սահմանված ժամկետներում իրականացվել են առաջադրված ուսումնա-մարտական խնդիրները: Ստուգվել է նաև անձնակազմի մարտական պատրաստվածության մակարդակն ու պատրաստության տարբեր աստիճանների բերման ընթացքում պարտականությունների իմացությունը: