ՀԱՅԱՍՏԱՆ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ ԲԵԼԱՌՈՒՍԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության ծրագրի համաձայն՝ հունիսի 17-ից 20-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ ԶՈՒ կապի և ԱԿՀ վարչության և ԲՀ ԶՈՒ ԳՇ կապի վարչության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը:
Աշխատանքային հանդիպման նպատակն էր կապի կազմակերպման, կապի ստորաբաժանումների կիրառման ոլորտում փորձի փոխանակումը, կապի միջոցների զարգացման հեռանկարների քննարկումը:
Կողմերը, մասնավորապես, քննարկել են Հայաստանի և Բելառուսի զինված ուժերի կապի համակարգերի վիճակը և զարգացման հեռանկարները, զինված ուժերում կիրառվող շարժական ռադիո, ռադիոռելեային, լարային և կապի այլ համալիրների արդիականացման, կապի և տեղեկատվական համակարգերի մասնագետների պատրաստման և կապի համակարգի զարգացմանն ուղղված այլ հարցեր: Բելառուսի ԶՈՒ ներկայացուցիչները ծանոթացել են ՀՀ ԶՈՒ կապի զորքերում կիրառվող ռազմական նշանակության թվային միջոցների և համալիրների նոր նմուշներին: