ՄԱԿ-Ը ՍԵԲԽԻՑ ՉԱԴ Է ՏԱՐՀԱՆՈՒՄ Է 1200 ՄԱՐԴՈՒ
Խոսքը սևամորթ ներգաղթյալների մասին է, ովքեր ապաստան էին գտել Սեբխում ՄԱԿ-ի ներգաղթի միջազգային կազմակերպության տարանցիկ կենտրոնում: Նրանց ավելի քան կեսը Չադի քաղաքացիներ են: Նեգաղթյալներին տեղափոխող 15 բեռնատարներից կազմված շարասյունն արդեն Նիգերիայի ու Չադի սահմանին գտնվող անցագրային կետի ճանապարհին է:
Միաժամանակ, տարբեր ազգությունների մի քանի հարյուր ներգաղթյալներ դեռ մնում են Սեբխի տարանցիկ կենտրոնում և սպասում փրկության: Նրանք բոլորն այստեղ են կենտրոնացել ամռանը Տրիպոլիի անկումից հետո Քադաֆիին հավատարիմ զորքերի նահանջին զուգընթաց՝ վախենալով ապստամբների ինքնադատաստանից:
Խորագիր՝ Նորություններ