Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԴ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՕՊԵՐԱՏԻՎ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՊԵՏ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ



Գեներալ-լեյտենանտ Անդրեյ Տրետյակին, ով ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ևս երկու բարձրաստիճան զինվորականների հետ զորացրման զեկուցագիր էր ներկայացրել դեռ հունիսի սկզբին, կփոխարինի Հարավային զինվորական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Զարուդնիցկին:

Երեք երիտասարդ գեներալների հրաժարական դիմումը լայն քննարկման առարկա դարձավ ռուսական մամուլում: Նրանց քայլը բացատրվում էր ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կողմից իրականացվող բարեփոխումների հետ համաձայն չլինելով: Իսկ ՊՆ միմյանց հակասող մեկնաբանությունները, թե զորացրման դիմումները պայմանավորված էին երիտասարդ գեներալների առողջական վիճակով և կամ Մոսկվայից հեռու ծառայելու կարգադրությանը չենթարկվելով, արժանացան մամուլի հեգնանքին:

Ըստ լուրերի, գեներալ-լեյտենանտ Տրետյակին առաջարկվել է պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնը:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


04/10/2011