ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՐ
Մարտական իրավիճակում ստորաբաժանումների գործողությունները հստակեցնելու և զինծառայողների գիտելիքներն ամրապնդելու նպատակով հուլիսի 1-ին 3-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել է մարտական պատրաստականության օր:
Ուսումնական տագնապով անձնակազմը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ծավալվել են կառավարման, անձնակազմի և տեխնիկայի ընդունման կետեր: