Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

МИ-35М МИ-28Н-Ի ՓՈԽԱՐԵՆ



ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշել է գնել Ми-35М ուղղաթիռներ (Ми-24-ի արտահանվող արդիականացված տարբերակը) Ми-28Н հարվածային ուղղաթիռների փոխարեն: Զինվորականների կարծիքով Ми-35М-ը ավելի հեշտ է շահագործվում և ավելի էժան է Ми-28Н-ից:

Բացի այդ, Ми-35М-ը հնարավոր է ավելի արագ մատակարարել զորքեր: Նրա բոլոր հնարավորությունները մանրակրկիտ ուսումնասիրված են, առկա է պատրաստի արտադրական հոսքագիծ, որը 1971թ. թողարկում է Ми-24 ուղղաթիռներ: Այդպիսով քիչ ժամանակ կծախսվի նոր մարտական տեխնիկայով համալրված ավիացիոն զորամասեր կազմավորելու համար:

Սակայն զինվորականները չեն հրաժարվում նաև Ми-28Н հարվածային ուղղաթիռի գնումներից և հեռանկարում կավելացնեն պատվերների քանակը: Զորքերում օրվա բոլոր ժամերին ցանկացած եղանակային պայմաններում մարտական խնդիր կատարող ուղղաթիռների մեծ պահանջարկ կա: Ми-28Н-ը լիովին համապատասխանում է այդ չափանիշներին:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


04/10/2011