ՖՐԱՆՍԻԱՅԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԱՎԵԼԱՆԱ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՇՎԻՆ
Ֆրանսիայի կառավարությունը որոշում է ընդունել երկրի ռազմական բյուջեն 2012թ. 1,6 տոկոսով ավելացնելու մասին` հասցնելով մինչև 31,7 միլիարդ եվրո: Ռազմական բյուջեի աճը կապահովվի չօգտագործվող զինվորական ռադիոհաճախականությունների և գույքի ավելցուկի վաճառքի հաշվին: Դրա շնորհիվ երկրի ռազմական գերատեսչությունը նախատեսում է ստանալ առնվազն 1,1 միլիարդ եվրո:
2012թ. Ֆրանսիայի զինված ուժերի ռազմական տեխնիկայի և ենթակառուցվածքների շահագործման, նորոգման ծախսերը կկազմեն 16,5 միլիարդ եվրո` այս տարվա համեմատ ավելանալով 3 տոկոսով: Շուրջ 10 միլիարդ եվրո կհատկացվի նոր սպառազինության ձեռքբերման համար: Իսկ մնացած միջոցները կուղղվեն տարբեր ռազմական նախագծերի, արտասահմանում ռազմական օպերացիաների իրականացման համար:
Ավելի վաղ Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ նախնական հաշվարկներով 2020թ. ռազմական գլխավոր նախագծերի ֆինանսավորման պակասը կկազմի պուրջ 36 միլիարդ դոլար:
Խորագիր՝ Նորություններ