ԶՈՐԱԿՈՉ
Հուլիսի 3-ին Եղեգնաձորում մեկնարկեց ամառային զորակոչը: Նորակոչիկներին ճանապարհելու հանդիսավոր արարողությանը, որը տեղի ունեցավ Սուրբ Աստվածածին եկեղեցում, ներկա էին Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, զինվորական կոմիսար Արմեն Հովսեփյանը, հյուրեր և ծնողներ: Զինվորական կոմիսարը բարի ծառայություն և բարի վերադարձ մաղթեց նորակոչիկներին, այնուհետև նրանց նվիրեցին օրհնած խաչեր, որից հետո մեծ խանդավառությամբ ճանապարհ դրեցին:
Խորագիր՝ Նորություններ