Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ԴԵՊԻ ՀԱՅՔ» ԾՐԱԳՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ



«ԴԵՊԻ ՀԱՅՔ» ԾՐԱԳՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը հուլիսի 8-ին հանդիպել է «Դեպի Հայք» ծրագրի շրջանակում 15 երկրներից Հայաստան ժամանած սփյուռքահայ երիտասարդներին:

Ողջունելով հյուրերին և կարևորելով տարբեր պետություններում բնակվող հայ երիտասարդների շփումը պաշտպանական ոլորտի հետ, Գաբրիել Բալայանը ներկայացրել է հայկական բանակի գործունեության և զարգացման առաջնահերթությունները, զինված ուժերում իրականացվող կրթական և սոցիալական ծրագրերը, ռազմական համագործակցության հիմնական ուղղությունները։

Պաշտպանության նախարարի տեղակալը պատասխանել է նաև սփյուռքահայ երիտասարդների՝ զինված ուժերում ընթացող բարեփոխումներին և իրականացվող ծրագրերին, ինչպես նաև սահմանային իրավիճակին վերաբերող հարցերին։

Խորագիր՝ Նորություններ


09/07/2019