ՀԻՇԱՏԱԿԻ ԽԱՉՔԱՐ
Հուլիսի 7-ին Երևանի Դավթաշեն վարչական շրջանում տեղի ունեցավ քանդակագործ Արտակ Համբարձումյանի կերտած հերթական խաչքարի բացման հանդիսավոր արարողությունը: Խաչքարը նվիրված է 2016 թ. Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին: Այն տեղադրվեց Դավիթաշենի՝ Հայրենական և Արցախյան պատերազմների հուշարձանի մոտ: Միջոցառումն սկսվեց խաչքարի օծման ու օրհնության կարգով, որը կատարեց Դավթաշեն վարչական շրջանի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խորեն քահանա Մարուքյանը: Խաչքարի բացումը կատարեցին քառօրյա պատերազմում զոհված հերոսների ծնողները:
Գարիկ Ավետիսյան
Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի
Խորագիր՝ Նորություններ