ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ
ԱՄՆ նավատորմն սկսել է նոր դասի միջուկային բալիստիկ հրթիռներ կրող սուզանավի կառուցումը։ Huntington Ingalls Industries-ի արտադրության USS Columbia դասի նոր նավերը կանցնեն մարտական ծառայության արդեն 2031 թ-ին։ Կոլումբիա դասի սուզանավերը ԱՄՆ միջուկային եռյակի մաս կկազմեն։
Նախկինում խնդիրը կատարում էին ամերիկյան նավատորմի Օհայո դասի 14 սուզանավերը՝ զինված Trident D-5 20 հրթիռներով, որոնցից յուրաքանչյուրը կարող էր կրել 8 մարտագլխիկ։ Իրենց ժամանակաշրջանում այս սուզանավերը համարվում էին խոշորագույնը ամբողջ աշխարհում։
Նոր դասի սուզանավերը ի տարբերություն իրենց նախորդողների ունեն ավելի մեծ ջրատարություն, առավել կենսունակ են և, որ ամենակարևորն է, կարող են կրել երկարաժամկետ մարտական հերթապահություն, քանի որ զուրկ են վերալիցքավորման խնդրից։ Նախատեսվում է Կոլումբիա դասի սուզանավերը կիրառել մինչև 2070 թվականը։
♦♦♦
ՌԴ զինված ուժերը հակահրթիռի փորձնական արձակում կատարեցին Ղազախստանում գտնվող Սարի-Շաղան զորավարժարանում։ Փորձարկման վայրի ընտրությունը ևս պատահական չէր, զորավարժարանի դիտարկումը արբանյակների միջոցով գրեթե անհնարին է։ ՌԴ ԶՈՒ-ի հաղորդմամբ՝ փորձարկումը հաջող է անցնել, հրթիռը կատարել է իր առջև դրված բոլոր խնդիրները։
Փոքր շառավիղի խոցման համար նախատեսված հակահրթիռի տեսակի մասին դեռևս մանրամասներ հայտնի չեն։ Սակայն արդեն հայտնի են որոշակի տեխնիկական բնութագրեր մեկնարկային զանգվածի, շարժիչի տեսակի և արտաքին երեսպատման մետաղի մասին։
♦♦♦
ԱՄՆ օդուժի շարքերն են համալրել նոր հրթիռներ՝ էլեկտրամագնիսային իմպուլսի ճառագայթիչով, մշակված CHAMP ծրագրի շրջանակներում;
Նոր հրթիռները նախատեսվում է օգտագործել հակառակորդի էլեկտրոնային սարքավորումները շարքից դուրս բերելու համար:
Հաղորդվում է, որ նախագծի վրա աշխատել են միանգամից երեք ընկերություններ՝ Boeing, Raytheon և Lockheed Martin։
Առաջին հաջող փորձարկումները հրթիռն անցել է դեռևս 2012-ին, թռիչքի ընթացքում՝ միկրոալիքային ճառագայթիչի միջոցով շարքից հանելով 7 տարբեր նշանակետեր։
Ազդեցության ուժով այն համարժեք է օդային ատոմային պայթյունին, սակայն այս դեպքում վնասվում են միայն էլեկտրոնային սարքավորումները։
Որպես սարքավորման կրող ընտրվել է AGM-86 հրթիռը՝ 1100 կմ հեռավորության թռիչքի հնարավորությամբ։ Մեկ հրթիռն ունակ է կատարելու մինչև 100 էլեկտրամագնիսային իմպուլսների հարված։
Այժմ ԱՄՆ օդուժի շարքերում այս սպառազինության ընդհանուր քանակը կազմում է 20 միավոր։ Նախատեսվում է հրթիռների արձակման համար օգտագործել որպես կրիչ B-52 Stratofortress մարտավարական ռմբակոծիչները:
♦♦♦
Իրանը ներկայացրել է սեփական արտադրության հակաօդային պաշտպանության համալիրը Խորդադ-15 անվանումով, որը սպառազինված է պասիվ ֆազային ցանցով ռադիոտեղորոշիչ համակարգով, նախատեսված հակառակորդի կործանիչների և թևավոր հրթիռների հայտնաբերման համար։
Նոր համակարգը ունակ է հայտնաբերելու թիրախը 150 կմ հեռավորության վրա և խոցելու դրանք 120 կմ հեռավորության վրա։
Խորդադ-15-ը մարտական պատրաստության է գալիս 5 րոպեում և ունակ է նշանառման վերցնել և վերացնել միառժամանակ 6 նշանակետ՝ շնորհիվ շարժունության և արագաշարժության։ Համակարգը սպառազինված է Sayyad-3 հրթիռներով:
♦♦♦
Գերմանական Rheinmetall ընկերությունը ներկայացրել է իր բազմաֆունկցիոնալ ցամաքային տրանսպորտային միջոցը, որը նախատեսված է վիրավոր զինծառայողների տարհանման համար։
Մեքենայի կառավարումը կատարվում է ինչպես հեռահար, այնպես էլ ավտոնոմ ռեժիմներով։
Սպառազինության կիրառման գերխնդիրներից գլխավորը վիրավորների տարհանման ընթացքում մարտական կորուստների քանակը նվազեցնելն է։ Մեքենան սպառազինված է բուժօգնության համար նախատեսված մեծ քանակությամբ սարքավորումներով։
Հեռակառավարման հնարավորությունը իր հերթին հնարավորւթյուն է տալիս կրճատելու տարհանման գործողությունների համար նախատեսված անձնակազմի թիվը։ Բացի այդ, մեքենայի ֆունկցիոնալ ապահովման մեջ առկա է նաև «Հետևիր ինձ» ֆունկցիան, որը հնարավորություն է տալիս զինծառայողներին ազատ գործելու մարտական առաջադրանքների ժամանակ։
Մեքենայի կիրառման առավելություններից է անձնակազմի սպառազինության կրման հնարավորությունը դրանց կիրառումը դժվար անցանելի գոտիներում և հատուկ առաջադրանքների կատարման ժամանակ։
♦♦♦
ԱՄՆ նավատորմն սկսում է նոր նախագիծ, որը կոչվում է Sea Hunter։ Մեքենայացված կառավարում ունեցող նավերը օգտագործվելու են հակառակորդի թիկունքում յուրային ուժերին սննդով, բուժսարքավորումներով և սպառազինությամբ ապահովելու համար։
Հարկ է նշել, որ նավերը կիրառվելու են ռիսկային գործողությունների կատարման ժամանակ։
Sea Hunter-ի երկարությունը հասնում է 132 ֆուտի (40մ), իսկ հնարավոր բեռնվածությունը կազմում է 140 տոննա։
Ըստ ԱՄՆ ռազմածովային ուժերի ղեկավարության՝ նման նավերի կիրառումը իդեալական կլինի շրջափակված յուրային ուժերի ապահովման համար։ Փոքր և դժվար նկատելի նավերը կանցնեն հակառակորդի ջրային տարածքով, և անգամ դիտարկման դեպքում կհաջողվի խուսափել մարդկային կորուստներից։
Հավելենք, որ Sea Hunter-ը արդեն անցել է դաշտային փորձարկումները։
Խորագիր՝ #26 (1297) 10.07.2019 - 16.07.2019, Ռազմական