Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶՈՒ ԳՇ ՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՏԱՐԲԵՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԴԻՄԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ



ԶՈՒ ԳՇ ՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՏԱՐԲԵՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԴԻՄԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

Հուլիսի 9-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն ընդունել է տարբեր բնույթի հարցերով դիմած քաղաքացիներին:

Ծանոթանալով ներկայացված խնդիրներին՝ գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների և ծառայությունների ղեկավարներին՝ դիմումատուներին աջակցելու հնարավոր տարբերակները քննարկելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ:

Խորագիր՝ Նորություններ


11/07/2019