Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՆԱՏՕ-Ի ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ



ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՆԱՏՕ-Ի ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻՆՀուլիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ընդունել է ՆԱՏՕ-ի հատուկ նշանակության գործողությունների հրամանատարության ղեկավար, փոխծովակալ Քոլին Քիլրեինին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ինչպես նաև հատուկ նշանակության ստորաբաժանումների ուսումնավարժական և փորձի փոխանակման ոլորտում ՀՀ զինված ուժերի և ՆԱՏՕ-ի համագործակցությանն առնչվող հարցեր:

Այցի ընթացքում փոխծովակալ Քոլին Քիլրեինը հանդիպումներ է ունեցել նաև ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան զինվորականների հետ:

 

Խորագիր՝ Նորություններ


11/07/2019