Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԶՈՒ ԳՇ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԱԿ-Ի ԽԱՂԱՂԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ



ՀՀ ԶՈՒ ԳՇ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԱԿ-Ի ԽԱՂԱՂԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆՀուլիսի 10-ից 11-ը ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ – ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, մասնակցել է «Բարձր կատարողականության խաղաղապահ կարողությունների ձևավորում» թեմայով ՄԱԿ-ի խաղաղապահության գլխավոր շտաբերի պետերի համաժողովին:

Համաժողովի նպատակն է կենտրոնացնել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին ուժեր տրամադրող երկրների ջանքերը` խնդիրներն առավել արդյունավետ իրականացնելու համար: ՄԱԿ-ի խաղաղապահության ԳՇ պետերի հանդիպումն ՀՀ ԶՈՒ ԳՇ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԱԿ-Ի ԽԱՂԱՂԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆանցկացվել է երրորդ անգամ և հանդիսանում է մարտ ամսին կայացած ՄԱԿ-ի խաղաղապահության պաշտպանության նախարարների մակարդակով հանդիպման շարունակությունը:

Համաժողովի ընթացքում գեներալ-մայոր Ա.Մակարյանը հաստատել է ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններին աջակցելու և գործուղվող ուժերը նոր ընդունված մոտեցումներին համապատասխան պատրաստելու Հայաստանի հանձնառությունը:

Գեներալ-մայոր Ա.Մակարյանը համաժողովի շրջանակում նաև երկկողմ աշխատանքային քննարկումներ է անցկացրել Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Հունաստանի և Կիպրոսի գործընկերների հետ:

Խորագիր՝ Նորություններ


12/07/2019