ԿՐԱԿԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔ
Հուլիսի 15-ին 5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք:
Պարապմունքի ընթացքում զինծառայողները կատարել են շարժական և անշարժ թիրախների խոցման վարժություններ, ամրապնդել հաստիքային զենքով կրակ վարելու, պայմանական մարտի դաշտում կողմնորոշվելու և կրակային դիրքի ընտրության հմտությունները:\