ՆՐԱՆՔ ԸՆՏՐԵԼ ԵՆ «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԾՐԱԳԻՐԸ
ՅՈԼՉՅԱՆ ԱՐԱՐԱՏ
Կոտայքի մարզ, գյուղ Արամուս
Դպրոցում, ավարտական դասարանում ծանոթացա «Պատիվ ունեմ» ծրագրին: Նախնական զինվորական պատրաստության ուսուցիչս՝ Տիգրան Վարդազարյանը, մանրամասն ներկայացրեց ու բացատրեց ծրագրի դրույթները: Ծրագիրն ինձ դուր եկավ, եւ ես որոշեցի «Պատիվ ունեմ»-ի շրջանակներում անցկացնել պարտադիր ժամկետային ծառայությունս:
Այս տարի ընդունվեցի Երեւանի ճարտարագիտական համալսարան:
ԼԵՎՈՆ ԱՍՐՅԱՆ
ք. Իջևան, Տավուշի մարզ
Այս տարի ընդունվեցի ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ: «Պատիվ ունեմ» ծրագիրն ընտրել եմ իմ կամքով: Ծրագրի առանցքային դրույթներն իմ սրտով են: Բուհը բարեհաջող ավարտելուց հետո ինձ կշնորհվի լեյտենանտի զինվորական կոչում, և ես՝ որպես դասակի հրամանատար, կծառայեմ մեր զինված ուժերում: Չեմ կարող ասել, թե մասնագիտությունս որքանով ինձ պետք կգա ծառայության ժամանակ, բայց, եթե ամեն ինչ լավ դասավորվի, հաստատ պայմանագիրս կերկարաձգեմ:
Լուս.՝ ՍԻՓԱՆ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԻ
Խորագիր՝ #27 (1298) 17.07.2019 - 23.07.2019, Ազգային բանակ