ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿ» ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՓՈՒԼԸ
Օգոստոսի 4-ին Դիլիջանում անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի առաջին՝ «Կողմնորոշում տեղանքում» մրցափուլը:
Մրցափուլի մասնակիցները հաղթահարել են բարդ լեռնային տեղանքում կահավորված արգելագոտին բացառապես քարտեզի և կողմնացույցի օգնությամբ, արգելագոտու ստուգողական կետերում նշումներ կատարել քարտեզի վրա: Մրցավարական հանձնաժողովը մասնակից թիմերի գործողությունները գնահատելիս հաշվի է առել մրցագոտու հաղթահարման ժամկետը և քարտեզի վրա կատարված նշումներով կողմորոշվելու հմտությունները:
«Պրոֆեսիոնալ» մրցաձևի առաջին մրցափուլի արդյունքներով հաղթող է ճանաչվել ՀՀ զինված ուժերի թիմը: Երկրորդ տեղը զբաղեցրել են Իրանի, երրորդը՝ ՌԴ զինծառայողները:
Առջևում «Պրոֆեսիոնալ» մրցաձևի շրջանակում անցկացվող «Մարտական պատրաստության համալիր վարժություններ» և «Բուժօգնության կազմակերպում» մրցափուլերն են: