ԱՎԱՐՏՎԵԼ Է «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿ» ՄՐՑՈՒՅԹԻ «ԱԹԼԵՏ» ՄՐՑԱՓՈՒԼԸ
ՀՀ զինված ուժերի զորավարժարաններից մեկում անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի ռազմամասնագիտական «Աթլետ» մրցաձևի երկրորդ փուլը: Տղամարդիկ ուժերն են չափել ռազմամարզական հնգամարտում և մասնագիտական պատրաստության համալիր մրցումներում: Մասնակիցները բարդ տեղանքում ԱԿ-74 ինքնաձիգով կատարել են թիրախների խոցում, նռնակի, դանակի նետում և այլ վարժություններ:
Երկօրյա մրցումների արդյունքների համադրմամբ «Աթլետ» մրցաձևում թիմային և անհատական հաշվարկով հաղթող է ճանաչվել Ռուսաստանի թիմը: Երկրորդ տեղում Ղազախստանի թիմն է: Ուժեղագույն եռյակը եզրափակել է ՀՀ Զինված ուժերի թիմը:
Ընդհանուր հաշվարկով «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթում առաջատարը ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչներն են: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցնում են Ռուսաստանի և Ղազախստանի թիմերը: