ԱՄՆ ԿԱՆԶԱՍ ՆԱՀԱՆԳԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՎԱՐԴԻԱՅԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ
Օգոստոսի 19-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում Ա. Ավետիսյանը կարևորել է ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի և Կանզաս նահանգի ազգային գվարդիայի համագործակցության շարունակականության ապահովումը, որի շրջանակներում նախկինում կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ ՀՀ ՊՆ ՄԻԲ կենտրոնի անձնակազմի համար: Կողմերն ընդգծել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համագործակցության ընդլայնման, փորձի փոխանակման նպատակով այցելությունների, վերապատրաստման դասընթացների ավելացման անհրաժեշտությունը:
Հանդիպման ավարտին պատվիրակության անդամները շրջել են ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնում, ծանոթացել ՊՆ Թեժ գծի աշխատանքին, քննարկել աշխատանքների կազմակերպումը ՄԻԲ կենտրոնի անձնակազմի հետ: