Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՎԻՐՈՒՍԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԱՄՆ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԵՐԻՆ



Առայժմ անհաջողության են մատնվում արտասահմանում, մասնավորապես Իրաքում ու Աֆղանստանում մարտական խնդիրներ կատարող ԱՄՆ ռազմաօդային ուժերի «Predator» և «Reaper» անօդաչու թռչող սարքերի թռիչքներն ապահովող համակարգչային ցանց ներթափանցած վիրուսի վնասազերծման ջանքերը:

Պարզ չէ` վիրուսը պատահմա՞մբ է հայտնվել համակարգշային ցանցում, թե՞ հաքերների «օգնությամբ»:
Վիրուսը հայտնաբերվել է ռազմաօդային ուժերի` Նևադա նահանգում գտնվող բազայում:
Ռազմածովային ուժերի հրամանատարությունը չի մեկնաբանել այդ տեղեկությունները, բայց ընդունել է համակարգչային վիրուսի գոյությունը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


13/10/2011