ՀԱՅ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ ԲԱԶՄԱԶԳ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻՆ
ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի զինծառայողները Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայում մասնակցել են «Միացյալ որոշում» բազմազգ զորավարժության առաջին փուլին:
Հայ խաղաղապահները զորավարժության ընթացքում ցուցաբերել են պատրաստվածության և փոխգործակցության բարձր մակարդակ`հաջողությամբ կատարելով առաջադրված խնդիրները: