Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՆԱՏՕ-Ի ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ



ՀԱՅԱՍՏԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՆԱՏՕ-Ի ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՈՒՄԲԸՕգոստոսի 19-ից 22-ը հերթական այցով Հայաստանում էր պաշտպանական կրթության զարգացման և բարեվարքության ամրապնդման հարցերով ՀՀ պաշտպանության նախարարությանը խորհրդատվական աջակցություն տրամադրող ՆԱՏՕ-ի թիմը:

Այցի նպատակը մասնակցությունն էր ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում «Լավ կառավարում և բարեվարքություն» առարկայի պիլոտային ծրագրի մեկնարկին և մասնագիտական քննարկումների անցկացումը: Հայկական կողմից խորհրդատվական խմբի հետ աշխատանքներին ներգրավվել էին ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների, Վ. Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանների ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

ՀԱՅԱՍՏԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՆԱՏՕ-Ի ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՈՒՄԲԸՕգոստոսի 19-ին խորհրդատվական խմբին ընդունել է ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը: Քննարկվել են ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրի ինքնագնահատման գործընթացի իրականացման ընթացքին և դրա շրջանակներում սպասվող միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները գոհունակությամբ են նշել ինքնագնահատման գործընթացի շրջանակներում գրանցված առաջընթացը և պատրաստակամություն հայտնել այդ ուղղությամբ ընդլայնելու համագործակցությունը:

Օգոստոսի 20-ին և 21-ին կազմակերպվել են խորհրդատվական խմբի այցելություններ ռազմաուսումնական հաստատություններ, որտեղ 2019թ. ուսումնական տարվա առաջին կուրսի կուրսանտների համար մեկնարկել է «Լավ կառավարում և բարեվարքություն» առարկայի պիլոտային ծրագիրը: Հանդիպումներ են եղել ռազմական կրթօջախների ղեկավարության և ուսումնական գործընթացի պատասխանատուների հետ:

ՀԱՅԱՍՏԱՆ Է ԱՅՑԵԼԵԼ ՆԱՏՕ-Ի ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԽՈՒՄԲԸԽորհրդատվական խմբի այցն ամփոփվել է ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ հանդիպումով: Կողմերը համաձայնեցրել են Հայաստանի պաշտպանական գերատեսչության ռազմաուսումնական հաստատություն­ների հետ ՆԱՏՕ-ի խորհրդատվական խմբի համագործակցության հետագա ծրագրերը և ուղենիշները:

«Լավ կառավարում և բարեվարքություն» առարկան պրոֆիլային կրթօջախներում ներդնելու և այս ուղղությամբ ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու հարցում հետաքրքրվածություն է ցուցաբերել ՀՀ ոստիկանությունը: Այցի ընթացքում պաշտպանության նախարարությունը կազմակերպել է խորհրդատվական խմբի հանդիպումները նաև ոստիկանական համակարգի հաստատություններում:

Խորագիր՝ Նորություններ


22/08/2019