ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ «ԵՌԱԲԼՈՒՐ» ՊԱՆԹԵՈՆ
Օգոստոսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Երևանում անցկացվող ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցների ուղեկցությամբ, այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայաստանի և Արցախի անկախության ու ազատության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: