Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ՊՆ ՌՈ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ



Օգոստոսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պատվիրակությանը` ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վիտալի Կոխի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տվյալ բնագավառում փոխգործակցության ներկա վիճակն ու համատեղ գործունեության հեռանկարները,  ինչպես նաև ՀՀ ՊՆ և ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանությունների համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

Խորագիր՝ Նորություններ


30/08/2019