ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ՊԱՐՏՔ Է ՆԱԵՎ ՌԴ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին նոր մեղադրանք է առաջադրվել, որը վերաբերվում է 1990-ական թվականներին նրա ղեկավարած «Ուկրաինայի միասնական էներգետիկ համակարգեր» կորպորացիայի ՌԴ պաշտպանության նախարարությանը չվճարած շուրջ 405,5 միլիոն ԱՄՆ դոլար պարտքին, որը նա հետագայում ձևակերպել էր որպես Ուկրաինայի պետական պարտք:
Այս քրեական գործի վարույթը Ռուսաստանում ժամանակին կասեցվել էր վաղեմության ժամկետի պատճառով:
Այժմ ՌԴ պաշտպանության նախարարությունը դիմել է Ուկրաինայի կառավարությանը՝ պահանջելով մարել պարտքը: Եվ Կիևում փորձում են հասկանալ, թե մասնավոր ընկերության չվճարած գումարներն ինչպե՞ս են դարձել պետական պարտք:
Խորագիր՝ Նորություններ