Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՄԵՆՔ ԿԱՎԵՐԵՆՔ ՔԱԴԱՖԻԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՄԵՆ ԻՆՉ»



Երկրի մայրաքաղաք Տրիպոլիում լիբիական հեղափոխության առաջնորդի՝ 6.000 քառակուսի մետր տարածք ընդգրկող Բաբ էլ-Ազիզիա նստավայրի պարիսպն ավերելու ընթացքում նման հայտարարություն է արել երկրի ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչը և հավելել, որ դրանց փոխարեն Լիբիայում այլևս կկառուցվեն միայն խաղաղ նշանակության շինություններ: Միաժամանակ, Տրիպոլիում աստիճանաբար վերսկսվում են Քադաֆիի կողմնակիցների բողոքի ակցիաները, որոնք դադարել էին օգոստոսի վերջին, երբ ապստամբները գրավեցին Լիբիայի մայրաքաղաքը:

Իսկ Քադաֆիի ծննդավայր Սիրտում գնդապետին հավատարիմ զորքերը հերթական անակնկալ հակահարձակմամբ վերստին երկու կիլոմետր ետ են շպրտել ազգային անցումային խորհրդի ուժերին: Փոխարենը վերջիններս շարունակում են գնդապետին հավատարիմ ուժերի մյուս միջնաբերդի՝ Բանի Վալիդ քաղաքի գրոհը, որի արևելյան արվարձանները, արդյունաբերական թաղամասերն ու քաղաքային հոսպիտալն արդեն իսկ գրավված են:

Խորագիր՝ Նորություններ


17/10/2011