Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԵՄԵՆՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ԳՎԱՐԴԻԱՅԻ 7.000 ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐ ՄԻԱՑԵԼ ԵՆ ԸՆԴԻՄՈՒԹՅԱՆԸ



Այդ մասին հայտնել է երկրի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար, գեներալ Ալի Մոխսեն ալ Ախմարը: Ինքը` գեներալն ընդիմության կողմն էր անցել դեռ 2011 թվականի մարտին:

Նրա խոսքով, երկրի նախագահ Ալի Աբդուլլա Սալեհին չենթարկվող զինվորականների նպատակն է դադարեցնել նախագահի և նրան հավատարիմ զորքերի կողմից իրականացվող լայնածավալ բռնությունները:

Միայն նախօրեին, բողոքի ցույցը բանակի կողմից ցրելու ընթացքում, երկրի մայրաքաղաք Սանայում, երբ շենքերի տանիքներին դիրքավորված դիպուկահարները նշանառու կրակ են բացել ցուցարարների վրա, իսկ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել, զոհվել է 22 մարդ, իսկ 35-ը վիրավորվել են:

Խորագիր՝ Նորություններ


17/10/2011