Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐ



ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐՄոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան ոտք դնելու առաջին պահից փոխվում են յուրաքանչյուրի պատկերացումները ժամանակակից կրթության, ուսումնական գործընթացի ու կեցության պայմանների մասին:

Միհրան Մելքոնյանը կրթահամալիրի նորեկներից է: Ուսումնական տարին նոր միջավայրում մեծ ոգևորությամբ ու գերազանց սովորելու պատրաստակամությամբ է սկսել:  Վարժարանի մասին խոսելիս հատկապես ուսուցչական ու հրամանատարական կազմի հոգատար վերաբերմունքն է փաստում. «Սովորում ենք մեծ եռանդով ու հաճույքով: Ուսուցչական ու հրամանատարական կազմն էլ ամեն հարցում օգնում ու աջակցում է մեզ,  տալիս օգտակար խորհուրդներ»,-նշում է Միհրանը:

Զինվորական ուսադիրներ կրելու ու հայրենիքի պաշտպանների հերթափոխը տարիներ անց շարունակելու տրամադրվածությամբ ռազմամարզական վարժարանում սովորում են բոլորը, պատվով կրում մոնթեականի համազգեստն ու հպարտանում իրենց մասնագիտական ընտրությամբ:

«Դասընթացները շատ հետաքրքիր են: Մենք սովորում ենք այն ամենը, ինչն անհրաժեշտ է բանիմաց ու կրթված քաղաքացիներ դառնալու համար: Իմ նպատակն է դառնալ լավ զինվոր, լինել Մոնթեի արժանի հետնորդներից մեկը»,- ասում է վարժարանի սան Նարեկ Բաբաջանյանը:

ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐ«Որոշել եմ դառնալ ռազմական օդաչու և փորձում եմ քայլերս կատարել հենց այս վարժարանից: Եթե ընտրել եմ այս մասնագիտությունը, ապա պետք է հաղթահարեմ բոլոր դժվարությունները նպատակիս հասնելու համար»,-հավելում է վարժարանի մեկ այլ սան` Արսեն Ղուկեյանը: Կրթահամալիրում իր առաջին քայլերն անող Արսենի այս միտքն ուղիղ համեմատական է վարժարանի կարգախոսին՝ «ճանապարհ դեպի բարձունք»:

Կրթահամալիրի տնօրենը` Գեղամ Սարգսյանը, նկատում է. «Ուսումնական տարին մեծ ակնկալիքներով, կրթական նոր ու հետաքրքիր ծրագրերով ենք սկսել: Անցել ենք ուսուցման վեցօրյա ռեժիմի: Նպատակը պարզ է ու հստակ` սահմանել որակի նոր նշաձող՝ ուժեղ, առողջ, ճկուն ու ռազմական հմտություններին գերազանց տիրապետող քաղաքացիներ կրթելու համար: Թարմացվել ու հարստացվել են ոչ միայն ուսումնական ծրագրերը: Հիմնովին փոխվել է նաև մոնթեականների համազգեստը՝ զինվորական տարրերի համադրությամբ, ավելի որակյալ, հարմարավետ ու ժամանակակից: Մոնթեականները պետք է արժանանան այն համազգեստին և ուսադիրներին, որ կրում են, առաջին հերթին` լավ սովորելով,- ընդգծում է տնօրենը,- կարծում եմ` Մոնթե Մելքոնյան անունը առավել քան պարտավորեցնող է այս հարցում»:

ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐՀայաստանում ու տարածաշրջանում լավագույն ավագ դպրոցը դառնալու հեռանկարով կրթահամալիրը տարեցտարի իր առջև նոր խնդիրներ ու նպատակներ է դնում: Այստեղ յուրաքանչյուր սանի ցուցաբերվում է անհատական մոտեցում՝ առաջադիմությունը բարձրացնելու և աշխարհընկալումն ընդլայնելու համար: Վարժարանում հատկապես մեծ ուշադրություն են դարձնում ֆիզիկական պատրաստության դասաժամերին ու առողջ ապրելակերպին: Սաների ուսումնառության լավագույն ու հարմարավետ կեցության պայմանները նաև հանգիստը, ժամանցն ու ամենօրյա թարմացվող, հարուստ ճաշացանկն են լրացնում՝ ռազմամարզական կրթահամալիրը դարձնելով ավելի մրցունակ, միջազգային ամենախիստ չափանիշներին համապատասխան:

…Գերհագեցած ու հետաքրքիր ուսումնական տարին առջևում է. դեպի բարձունք տանող ճանապարհի հաջող մեկնարկը` տրված:

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՌԱՇՅԱՆ

 

ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐ***

«Ինձ համար այս կրթահամալիրը լայն հնարավորություն է որակյալ ու մրցունակ կրթություն ստանալու համար»:

ԳՈՌ ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սան

 

 

 

 

ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐ***

«Ես ընդունվել եմ Մ.Մելքոնյանի անվան վարժարան, քանի որ Մոնթեի կերպարն ինձ համար հայրենիքին ծառայելու և նվիրվելու խորհրդանիշ է»:

ԱՐԵՆ ԱՂԱԲԵԿՅԱՆ

Մ.Մելքոնյանի անվան

ռազմամարզական վարժարանի սան

 

 

 

ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐ***

«Ես սովորում եմ այստեղ, քանի որ մանկուց երազել եմ զինվորական դառնալ»:

ԱՐԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ

Մ.Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սան

Խորագիր՝ #36 (1307) 18.09.2019 - 24.09.2019, Ազգային բանակ, Ուշադրության կենտրոնում


19/09/2019