ՀՀ ԶՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՏՈՒԿ ԳՆԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Քսանինը տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 20-ին, չհայտարարված պատերազմի հրամայականով, ստեղծվեց «Հատուկ գունդը», որը դարձավ մերօրյա հայկական բանակի հիմքը:
Այդ տարիների ընթացքում ՀՀ զինված ուժերը համալրվեցին նորագույն և արդիականացված սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով, կիրառության դրվեցին ժամանակակից բոլոր պահանջներին համապատասխան զինատեսակներ, այդ թվում նաև` հայրենական արտադրության, որի արդյունքում այժմ ունենք հզոր, մարտունակ բանակ:
Շնորհավորում եմ բոլորիս «Հատուկ գնդի» կազմավորման 29-րդ տարեդարձի առթիվ, մաղթում խաղաղություն և նորանոր հաջողություններ:
Խորագիր՝ Նորություններ