2-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԶՈՐԱՄԱՍԵՐԸ ԶԲԱՂԵՑՎԵԼ ԵՆ ՆԱԽՈՐՈՇՎԱԾ ՇՐՋԱՆՆԵՐԸ
Սեպտեմբերի 24-ին 2-րդ զորամիավորման ենթակա զորամասերը ռազմավարական զորավարժության շրջանակում բերվել են մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի:
Անձնակազմը գործել է համաձայն մարտական հաշվարկների, զորամասերի մշտական տեղակայման վայրերից դուրս են բերվել սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, զբաղեցվել են նախորոշված շրջանները:
Ծավալվել է զորամիավորման կառավարման կետը, ճշտվել են ստորաբաժանումների ծավալման և կիրառման խնդիրները, ըստ ենթակայության՝ բացազատվել են կապի հանգույցներ, ռազմական տեխնիկան բերվել է մարտական վիճակի: