ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՊԼԱՆԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվող «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժության շրջանակում իրականացվում են պլանային միջոցառումներ զինված ուժերի մարտական ու զորահավաքային պատրաստականության, կիրառման խնդիրների և փոխգործակցության հարցերի ճշտման նպատակով:
Հղկվում և հստակեցվում են յուրային զորքերի կողմից ամուր ու հզոր պաշտպանության կազմակերպման, հակառակորդի ցանկացած ագրեսիայի դիմագրավման հարցերը: ՀՀ զինված ուժերն ապահովել ու շարունակում են ապահովել բնակչության անվտանգությունն ու սահմանների անձեռնմխելիությունը, և հակառակորդի ցանկացած ոտնձգության հայկական կողմը պատրաստ է պատասխանել անհամաչափ պատժիչ գործողություններով:
Խորագիր՝ Նորություններ