ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ ԵՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
Ռազմավարական զորավարժության ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում անձնակազմի հետ անցկացվող հոգեբանական աշխատանքներին:
4-րդ զորամիավորումում սպա-հոգեբանների և բժիշկ-մասնագետների ուժերով բացազատվել են հոգեբանական օգնության կետեր, որտեղ համապատասխան մասնագիտական օգնություն է ցուցաբերվում ինչպես զինծառայողներին, այնպես էլ լրահամալրվող քաղաքացիական անձանց: