Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՄՆ-Ը ԿԿՌՎԻ ՆԱԵՎ ՈՒԳԱՆԴԱՅԻ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻ ԴԵՄ



ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բոլորի համար անսպասելի վճիռ է կայացրել հատուկ նշանակության ստորաբաժանումների 100 զինծառայող Աֆրիկա ուղարկելու մասին: Նրանք մասնակցելու են աֆրիկյան թերևս ամենադաժան իսլամական գրոհային խմբավորման՝ «Դիմադրության աստվածային բանակի» դեմ մղվող պայքարին, որը տխուր հռչակի է արժանացել աֆրիկյան մի քանի պետությունների տարածքում իր գործած գազանությունների, տասնյակ-հազարավոր մարդկանց սպանությունների և կազմակերպության շարքերը համալրելու կամ սեռական ստրկության նպատակով բազմաթիվ երեխաների առևանգումների պատճառով:

Խմբավորման միանձնյա ղեկավար Ժոզեֆ Կոնին, որի ձերբակալության թույլտվությունը մարդկության դեմ գործած հանցանքների համար Միջազգային քրեական դատարանը տվել էր դեռևս 2005 թվականին, ամենայն հավանականությամբ թաքնվում է Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում կամ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ու Հարավային Սուդանի սահմանագլխին, ուստի ամերիկյան զինծառայողները վերջինս հայտնաբերման որոնման նպատակով տեղաբաշխվելու են այս պետություններում, որոնց և Ուգանդայի իշխանությունները միահամուռ ողջունել են Օբամայի որոշումը:

Օբաման իր այս որոշումը բացատրել է ԱՄՆ ազգային անվտանգության շահերով և «սև մայրցամաքում» տիրող հումանիտար աղետով:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


18/10/2011