Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԶՈՒ ԳՇ ՊԵՏԸ ԵՂԵԼ Է 4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԶՈՐԱՄԱՍԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ



ՀՀ ԶՈՒ ԳՇ ՊԵՏԸ ԵՂԵԼ Է 4-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՄԱՆ ԶՈՐԱՄԱՍԵՐԻՑ ՄԵԿՈՒՄՌազմավարական զորավարժության շրջանակներում իրականացվող միջոցառումների ընթացքը վերահսկելու նպատակով սեպտեմբերի 26-ին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով եղել է 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող Գարեգին Նժդեհի անվան զորամասում:

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին զեկուցվել է մարտական խնդիրների կատարման ընթացքը, ներկայացվել են գնդի պաշտպանության տեղամասում իրականացված մեծածավալ ինժեներական աշխատանքներն ու հետագա միջոցառումները:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մի շարք ցուցումներ է տվել մարտավարական իրադրության զարգացման, առաջիկա անելիքների, ինչպես նաև ստուգայցի ընթացքում արձանագրված որոշակի թերությունների շտկման վերաբերյալ:

Խորագիր՝ Նորություններ


27/09/2019