Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԽՃԱՆԿԱՐ



«ԳՈՒԼԱԳԻ» ՀԵՂԻՆԱԿԸ

Ալեքսանդր Իսաեւիչ Սոլժենիցինը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին ու, որպես հրետանավոր, Օրյոլից հասել Պրուսիա։ 1945 թվականին Վ. Ի. Լենինին «Վովկա» եւ Ի. Վ. Ստալինին «Պախան» անվանելու համար ձերբակալվել եւ աքսորվել է Սիբիր։ 1952թ. մասնակցել է աքսորյալների խռովություններին։ 1956թ. ազատվել է կալանավայրից։ 1970թ. արժանացել է Նոբելյան մրցանակի՝ գրականության գծով։ Նրան համաշխարհային հռչակ բերեց «Գուլագ արշիպելագը» գիրքը։

ՏԱՐԱԾՎԱԾ ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐ

Աշխարհում ամենատարածված ազգանունը ծագում է «կուզնեց» (դարբին) բառից։ Նախկին ԽՍՀՄ-ում Կուզնեցովները գրավում էին երրորդ տեղը՝ Իվանով եւ Սմիրնով ազգանուններից հետո։

ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՏԱՌԱՊԵԼԻՍ

ՆԱՊՈԼԵՈՆՆ իրեն վարժեցրեց ընդամենը 3-4 ժամ քնելուն։ Սրա համար, անշուշտ, կամքի մեծ ուժ էր պահանջվում։

ԵԿԱՏԵՐԻՆԱ ԵՐԿՐՈՐԴԸ այլ կերպ էր մտածում։ Անկողնում պառկած՝ նա հրամայում էր սպասուհիներին՝ սանրել իր մազերը մինչեւ կքներ։

ՈՒԻՆՍԹՈՆ ՉԵՐՉԻԼԸ, Անգլիայի վարչապետը, երկու մահճակալ ուներ։ Երբ չէր կարողանում քնել մեկի վրա, տեղափոխվում էր մյուսի վրա։ Այսպես՝ մինչեւ քնելը։

ՉԱՐԼԶ ԴԻԿԵՆՍԸ, երբ չէր քնում, զբաղվում էր անքնության վերաբերյալ հիվանդագին վերլուծություններով։ Ի վերջո նա «հայտնագործեց», որ մահճակալի գլուխն անպայման պետք է ուղղված լինի դեպի հյուսիս։

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԴՅՈՒՄԱ հայրը «գտավ» լավագույն դեղատոմսը։ Նա ամեն օր, երեկոյան ժամը յոթին Հաղթանակի կամարի տակ ուտում էր մեկ խնձոր։

ԲԵՆՋԱՄԻՆ ՖՐԱՆԿԼԻՆԸ կեսգիշերին անպայման օդափոխում էր սենյակը։ Նա կարողանում էր քնել միայն այն ժամանակ, երբ անկողինը սառն էր։

ՋԵՅՄՍ ԹԸՐԲԸՐԻ (ամերիկացի երգիծաբան) լավագույն «դեղատոմսը» հետեւյալն էր. ամեն անգամ արտագրել Էդգար Պոի «Ագռավը», սակայն թռչնի տեսանկյունից։

ՉԵՐՉԻԼԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Հնում մարդիկ ասում էին. «Մարդու ճակատագիրը նրա բնավորությունն էր»։ Նիկիտա Խրուշչովը դարձավ սեփական բնավորության զոհը։ Շտապողականությունը, փութկոտությունը, հուզականությունը նրա անհաղթահարելի գծերն էին։

Խրուշչովի օգնականներից մեկը պատմում է Չերչիլի հետ իր շեֆի ունեցած մի զարմանալի խոսակցության մասին։ Դա եղել է 1956թ. Խրուշչովի եւ Բուլգանինի՝ Անգլիա կատարած այցի ժամանակ։ Նրանք Չերչիլի հետ հանդիպում ունեցան դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ։ Եվ ահա թե ինչ էր ասել բրիտանական ծեր առյուծը. «Պարոն Խրուշչով, Դուք մեծ ռեֆորմներ եք ծրագրում։ Եվ դա լավ է։ Միայն կուզենայի Ձեզ խորհուրդ տալ չափից շատ չշտապել։ Անդունդը հեշտ չէ հաղթահարել երկու ցատկով։ Միգուցե անդունդն ընկնեք»։

Կազմեց ՄԻՔԱՅԵԼ ԲԱԼՅԱՆԸ
ԼՂՀ, գ. Մեծ Թաղեր

Խորագիր՝ #40 (905) 13.10.2011 – 19.10.2011, Պատմության էջերից


19/10/2011