ԱԱԾ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Ռազմավարական զորավարժությունների շրջանակում ԱԱԾ սահմանապահ զորքերը բերվել են մարտական պատրաստության «Լրիվ» աստիճանի և անցել ՀՀ ԶՈւ օպերատիվ ենթակայության տակ:
Ուժեղացվել է պետական սահմանի պահպանությունը, բացազատվել են անձնակազմի, տեխնիկայի լրահամալրման և հրամանատարական կետեր: Առաջադրվող խնդիրների կատարման նպատակով ԱԱԾ սահմանապահ զորքերն իրականացրել են նաև զորամասերի ներդաշնակում: