Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՀ ԶՈՒ ԳՇ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼՆ ԱՅՑԵԼԵԼ Է 5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄ



ՀՀ ԶՈՒ ԳՇ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼՆ ԱՅՑԵԼԵԼ Է 5-ՐԴ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՀանրապետությունում շարունակվող ռազմավարական լայնածավալ զորավարժության շրջանակում սեպտեմբերի 27-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը եղել է 5-րդ զորամիավորման ենթակա զորամասերից մեկում, որտեղ վարժանքներ են անցկացնում ռազմավարական զորավարժության ընթացքում զինված ուժերը համալրած պահեստազորայինները։

ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը հետևել է վարժանքների ընթացքին, շրջել բացազատված ուսումնական կետերում, անձնակազմի հետ քննարկել պայմանական մարտական գործողությունների առանձնահատկությունները, հրամանատարական կազմին տվել որոշ հանձնարարականներ:

Խորագիր՝ Նորություններ


30/09/2019