…ՈՐՊԵՍ ՍՊԵՂԱՆԻ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՎԵՐՔԻՆ
ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆ 60
Ազատամարտի տարիներին, երբ Արցախի ու արցախահայության լինել-չլինելու հարցն էր դրված, ամենազոր ժամանակը պահի հրամայականով ծնեց բնատուր շնորհքով, տաղանդով օժտված հրամանատարների ու ազատամարտի նվիրյալների մի փաղանգ, որոնց համար գերնպատակ դարձավ ապուպապերի երկրի հայեցի դիմագծի վերաապահովումը: Այդ տղաների մեջ իր կրակոտ խառնվածքով, բանիմացությամբ ու հայրենասիրությամբ աչքի ընկավ Աշոտ Ղուլյանը, որ հետագայում պետք է մկրտվեր «Բեկոր» անունով:
Ազատության ձգտման ու պապենական հողերի վրա հայեցի ապրելակերպի վերականգնման ցանկությունն այնքան մեծ էր, որ գաղափարը մահ չճանաչեց և ստորադասեց այն: Անձնուրացությամբ և գաղափարի մարդուն վայել պահվածքով նա կարողացավ իր հետևից տանել տասնյակ մարդկանց՝ հիմք դնելով ազատագրական պայքարի առաջին ջոկատներից մեկին, որին էլ կրակե մկրտություն էր սպասվում:
Աշոտ Ղուլյանի արածն այնքան շատ է ու այնքան բովանդակալից, որ կբավականացնի մի քանի մարդկային կյանք ապրելու համար: Նա հայրենիքի համար կատարեց զինվորի իր բոլոր պարտականությունները՝ մինչև վերջ հավատարիմ մնալով պայքարի սրբազան ուխտին:
Նա գնաց դեպի «Իմացյալ մահ» ոչ թե նրա համար, որ հետագայում հերոսացվի, այլ որպեսզի իր հնարավորություններով փրկի հայրենիքը՝ սեփական արյունը որպես սպեղանի դնելով նրա վերքին…
ԵՐԱԶ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Խորագիր՝ #39 (1310) 9.10.2019 - 15.10.2019, Ճակատագրեր