Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ը ՔՈ ՕՐՆ Է, ԽԻԶԱԽ ՏԱՆԿԻՍՏ



 

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ը ՔՈ ՕՐՆ Է, ԽԻԶԱԽ ՏԱՆԿԻՍՏՀայոց բանակի կազմավորմանը զուգընթաց, ստեղծվեցին նաև տանկային ստորաբաժանումները, և 1996թ.-ից հոկտեմբերի 8-ը նշվում է որպես Տանկիստի օր:

 

Հայ տանկիստներն անցել են փառավոր ուղի: Նրանք իրենց խիզախությամբ աչքի են ընկել ինչպես Հայրենական մեծ պատերազմի տարիներին, այնպես էլ Արցախյան պատերազմի ժամանակ: Հայ տանկիստներն իրենց գրագետ մարտավարությամբ կարողացան բեկում մտցնել Արցախյան պատերազմի ընթացքի մեջ, վարեցին բազում նշանակալից մարտեր՝ հընթացս  նվազագույնի հասցնելով սպառազինության ոլորտում հակառակորդի ռազմական գերազանցությունը: Վստահաբար կարելի է ասել, որ Արցախյան ազատամարտի տարիներին մեր  տանկային ստորաբաժանումները գերազանց կատարեցին իրենց առջև դրված խնդիրները` թե՛ հարձակման, թե՛ պաշտպանության առումով: Արցախյան պատերազմի թոհուբոհով անցած հայ տանկիստներն ստանձնեցին նորաստեղծ հայկական բանակի առաջին զինվորների ուսուցիչների պատվաբեր պատասխանատվությունը: Եվ այսօր հպարտորեն կարող ենք ասել, որ մեր զինված ուժերն ունեն մարտունակ և կայացած տանկային զորքեր: Այսօր մենք նաև ունենք համապատասխան գործարաններ, որոնք լիարժեք կատարում են տանկերի և այլ զրահատեխնիկայի վերանորոգման ու արդիականացման աշխատանքները:

Այսօր վստահաբար կարող ենք ասել, որ հայ տանկիստներն ունեն մարտավարամասնագիտական բարձր պատրաստություն, մարտունակ են և պատրաստ՝ անհրաժեշտության դեպքում, ցանկացած պահի  արժանի հակահարված տալու հակառակորդին:

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐ»

Խորագիր՝ #39 (1310) 9.10.2019 - 15.10.2019, Ազգային բանակ


10/10/2019