ՍԵՐԸ ՀԱՂԹՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄԻՆ
Հոկտեմբերի 9-ին ՀՀ ԶՈՒ ԱՀՏԱ վարչությունը Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում կազմակերպել էր երիտասարդ գրող Տաթև Կոստանյանի (Տա Թևեր) «731 օր քեզ համար» գրքի շնորհանդեսը:
Գրքում ներկայացված են մեր օրերի երիտասարդության կյանքի ու երազների նկարագիրը՝ լի սիրով և վեհ նպատակներով:
Շնորհանդեսն ավարտվել է գրքի նվիրատվությամբ. Տաթևը 300 օրինակ գիրք է նվիրել Հայաստանի ու Արցախի սահմանային զորամասերին՝ նշելով, որ այն զինծառայողների համար կդառնա հայրենասիրության, սպասման ու սիրո մի նոր խորհրդանիշ: