ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ԲՈՒԺԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ
Հոկտեմբերի 9-ից 11-ը 4-րդ զորամիավորումում անցկացվել են ենթակա զորամասերի բուժծառայության պետերի մասնագիտական հավաքներ:
Զորամիավորման բուժծառայության պետ, փոխգնդապետ Ա․ Միքայելյանի ղեկավարությամբ անցկացված եռօրյա հավաքների ընթացքում կատարելագործվել են ռազմական բժիշկների մասնագիտական հմտությունները, տեսական և գործնական գիտելիքները:
Խորագիր՝ Նորություններ