ԻՆՉՈ՞Ւ ԱՄՆ-Ը ՉԻՐԱԿԱՆԱՑՐԵՑ ՆԱԽՕՐՈՔ ԾՐԱԳՐՎԱԾ ԿԻԲԵՌՆԵՏԻԿ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ԼԻԲԻԱՅԻ ԴԵՄ
Ըստ ամերիկյան մամուլի հրապարակումների` մինչև Քադաֆիի վարչակարգի դեմ մարտական գործողությունների ծավալումը Պենտագոնը ծրագրել էր կիբեռնետիկ հարձակում իրականացնել Լիբիայի դեմ:
Բարձրտեխնոլոգիական հարձակումը պետք է խափաներ կամ ընդհանրապես շարքից հաներ Լիբիայի հակաօդային պաշտպանության համակարգը, մասնավորապես, վաղ ազդարարման համակարգերը:
Սակայն հետո ամերիկացիները ետ էին կանգնել այդ մտադրությունից` զգուշանալով, որ դա նախադեպ կծառայի այլ պետությունների, մասնավորապես, Ռուսաստանի և Չինաստանի համար:
Խորագիր՝ Նորություններ