Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ ԱՆՕԴԱՉՈՒ ՍԱՐՔԻ ՎԹԱՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ



Սոմալիի զինված ուժերի բազաներից մեկի մոտ ամերիկյան անօդաչու թռչող սարքի վթարը 7 զինծառայողի մահվան, ևս 13-ի վիրավորվելու պատճառ է դարձել:

ԱՄՆ հատուկ ծառայությունները հետևողականորեն ընդլայնում են անօդաչու թռչող սարքերի կիրառությունը Սոմալիում, Եմենում, Աֆղանստանում ու Պակիստանում իսլամ գրոհայինների դեմ իրականացվող մարտական գործողությունների ընթացքում:

Օրերս իսլամ արմատականներին մեկ այլ անօդաչու թռչող սարքի միջոցով օդային հարված էր հասցվել Սոմալիի հարավում, որի արդյունքում զոհվել էր 27 գրոհային:

Խորագիր՝ Նորություններ


19/10/2011