Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄՈՍԿՎԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ «ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ»



Ըստ ռուսական մամուլի հրապարակումների` Հյուսիսատլանտյան դաշինքում ՌԴ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը երկրի նախագահ Դմիտրի Մեդվեդևին է ներկայացրել ԱՄՆ, ՆԱՏՕ-ի և ՌԴ հակահրթիռային պաշտպանության համակարգերի միավորման միջոցով Երկիր մոլորակը խոշոր երկնաքարերի ու աստերոիդների հետ բախումից պաշտպանելու ծրագիր:

Ռոգոզինի մտահղացման համաձայն` միացյալ համակարգը պետք է վերահսկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից, որի անդամ Ռուսաստանն էլ կունենա վետոյի իրավունք:

Այս տարվա օգոստոսին ԶԼՄ-ները հաղորդել էին, որ ՌԴ` ակադեմիկոս Մակեևի անվան հրթիռային պետական կենտրոնում ավարտվել է մոլորակի համար վտանգ ներկայացնող աստերոիդները միջուկային հրթիռների օգնությամբ ոչնչացնելու ծրագրի նախնական մշակումը:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական


19/10/2011