ՔՐԴԵՐԸ 21 ԹՈՒՐՔ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ ԵՆ ՍՊԱՆԵԼ
Այսօր առավոտյան քուրդ գրոհայինները Թուրքիայի հարավ-արևելքում հարձակվել են զինվորական մի քանի պահակակետերի վրա, ինչի արդյունքում, ըստ Reuters գործակալության, զոհվել են թուրք 21 զինծառայողներ: Թուրքական Hurriyet-ը գրում է 24 զոհի և բազմաթիվ վիրավորների մասին: Միաժամանակ հարձակման է ենթարկվել 8 պահակակետ, որոշ տեղերում բախումները շարունակվել են մի քանի ժամ:
Վերջին շրջանում քրդերի ակտիվությունը զգալիորեն աճել է: Թուրքական մի շարք քաղաքներում հաճախացել են հարձակումները զինվորականների և ոստիկանների վրա: Միայն հոկտեմբերի 18-ին Բիթլիս գավառում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 7 մարդ, առնվազն 20-ը վիրավորվել է:
Քրդական բանվորական կուսակցությունը արդեն մի քանի տասնամյակ պայքարում է Թուրքիայի հարավ-արևելքում անկախ պետություն ստեղծելու համար: Քրդերի ակտիվությանն ի պատասխան` Թուրքիան պարբերաբար հատուկ գործողություններ է իրականացնում գրոհայիններին ոչնչացնելու նպատակով:
Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան