Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԴԻՊՈՒԿԱՀԱՐՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ



ՌԴ ցամաքային զորքերում ձևավորվում է դիպուկահարների ընտրության և պատրաստման նոր` փուլային բազմաստիճան համակարգ: Դրա անհրաժեշտությունն առաջացել է համազորային միավորումների կազմում դիպուկահարների ստորաբաժանումներ ստեղծելուց հետո:

Նախնական ընտրությունից հետո բոլոր դիպուկահարները պրոֆեսիոնալ հրահանգիչների ղեկավարությամբ հատուկ պատրաստություն կանցնեն ուսումնական կենտրոններում: Ուսումնառությունը կկրկնվի 3-4 տարի պարբերականությամբ:

Մինչև դեկտեմբերի սկիզբը նախատեսվում է օկրուգների ուսումնական կենտրոններին կից ստեղծել դիպուկահարների պատրաստման դպրոցներ, որոնք կհամալրվեն կրակային պատրաստության հատուկ կուրս անցած հրահանգիչներով: Այդ դպրոցներում դիպուկահարների ուսուցանման համար մշակվել են համապատասխան ծրագրեր: Դրանցով նախատեսվում է «աշակերտին» ապահովել գիտելիքների համալիր պաշարով, ինչպես, օրինակ` հրետանու կրակի ուղղորդում, ավիացիայի ուղղորդում, հակադիպուկահարային պայքարի վարում և այլն:

Ժամանակակից սպառազինությամբ, տեխնիկական միջոցներով և տեխնոլոգիաներով զինված դիպուկահարների ստորաբաժանումների ստեղծումը նախատեսվում է ավարտել 2016թ.:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


19/10/2011