ՆԱՄԱԿ ԶԻՆՎՈՐԻՆ
Բարեւ ձեզ, մեր սահմաններին հզոր լեռների նման կանգնած զինվորներ:
Մենք չորս եղբայր ենք՝ ես, Վալերին, Գենադին ու Արտաշեսը, ու չորսս էլ որոշել ենք զինվորական դառնալ, մեր հայրենիքը պաշտպանել:
Մենք լավ գիտենք, որ զինվորի գործը շատ դժվար է ու վտանգավոր. մեր հայրիկն էլ զինվորական է, բայց գիտենք նաեւ, որ հայ զինվորները ոչ մի դժվարությունից չեն վախենում:
Հիմա մենք մարզվում ենք, ուժեղանում, որ հետո չորսով գանք ու հպարտ եւ անվախ կանգնենք մեր հայրիկի ու ձեզ նման քաջ զինվորների կողքին:
ՏԻԳՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Ստեփանակերտի N7 դպրոց
Խորագիր՝ #44 (1315) 13.11.2019 - 19.11.2019, Բանակ և հասարակություն