ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼԸ 10 ՏԱՐՈՒՄ ԱՎԵԼԱՑԵԼ Է 10 ԱՆԳԱՄ
Աշխարհում ռուսական արտադրության հատուկ նշանակության սպառազինության վաճառքի ծավալները 2001 թվականից ի վեր ավելացել են 10, իսկ ընդհանուր սպառազինության վաճառքի ծավալները՝ 3 անգամ: «Ռօսօբորոնէքսպորտն» այսօր ունի զենքի վաճառքի վերաբերյալ 35-37 միլիարդ ԱՄՆ դոլարի պատվերներ աշխարհի շուրջ վեց տասնյակ պետություններից: Ռուսական զենքի խոշորագույն գնորդներն են Հնդկաստանը, Ալժիրը, Վիետնամը, Վենեսուելան ու Չինաստանը:
Միայն ընթացիկ տարում վաճառվել է հատուկ նշանակության ստորաբաժանումների համար նախատեսված 8,7 միլիարդ ԱՄՆ դոլար արժողության սպառազինություն ու հատուկ տեխնիկական միջոցներ:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմաքաղաքական