ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԿՈՇԻԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՄԲ ԶԲԱՂՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով ստեղծված հանձնաժողովն օրերս ՀՀ ԶՈՒ թիկունքի պետ-վարչության պետ, գնդապետ Ռ.Մարգարյանի գլխավորությամբ կազմակերպել և անցկացրել է բաց հանդիպում-քննարկում ԶՈՒ կարիքների համար ձեռք բերվող զինվորական ճտքավոր կոշիկների հարմարավետության և որակի բարձրացման խնդրի շուրջ:
Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում կոշիկի արտադրությամբ զբաղվող և անհրաժեշտ նյութեր արտադրող, ինչպես նաև ներմուծող կազմակերպությունների ներկայացուցիչներ, զորամիավորումների և պաշտպանական գերատեսչության շահագրգիռ վարչությունների ներկայացուցիչներ:
Քննարկվել են զինված ուժերի կարիքների համար համար ձեռք բերվող ճտքավոր կոշիկների տեսականին, դրանց կրման ժամկետները և տեխնիկական բնութագրերը: Կազմակերպությունների ներկայացուցիչներին առաջարկվել է մշակել, արտադրել և զորային փորձարկման համար ներկայացնել կոշիկների նմուշներ՝ դրանց որակական հատկանիշների և հարմարավետության ստուգման համար: