Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԶԻՆՎՈՐԸ՝ ՈՐՊԵՍ ԴԱՍԱՎԱՆԴՈՂ



Զինված ուժերում շարունակվում է սեպտեմբերին մեկնարկած «Զինվորը՝ որպես դասավանդող» ծրագիրը:

Ծրագրի շրջանակում Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում կազմակերպվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլոր­տի անվճար դասընթաց, որն իրականացնում են ժամկետային երեք զինծառայողներ: Դասընթացին մասնակցում է 8-ից 12-րդ դասարանների 60 աշակերտ:

Ինտերակտիվ և նախագծային դասերի միջոցով կազմակերպված ուսուցումը նպաստում է նաև թիմային աշխատանքի, վերլուծական մտածողության, ստեղծա­րարության ու նախա­ձեռնո­ղա­­կանու­թ­յան զարգացմանը:

Խորագիր՝ Նորություններ


18/11/2019